Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2011

Ընկուզենի սովորական - Грецкий орех - Juglans regia

Ընկուզենի սովորական - Грецкий орех - Juglans regia

Հայկական տարանունները` պոպոկենի, ճղոպրի, կակալենի, խեճեճկենի

Ընկուզենու մասին առաջին հիշատակումները կարելի է հանդիպել հին հույների և հռոմեացիների մոտ: Նրանք, որպես երկարակեցության և առատության խորհրդանիշ, տոնակատարությունների ժամանակ միմյանց նվիրում էին ընկույզի պտուղներ: Մեր օրերում Կովկասում ապրող շատ ժողովուրդներ երեխաների ծնունդը հավերժացնում են ընկուզենի տնկելով: 

 

Բուժման նպատակով օգտագործում են ընկուզենու տերևները, ճյուղերը, հասած և չհասունացած պտուղները: Տերևները մթերում են հունիս ամսին` չոր եղանակին, թերհաս պտուղները` օգոստոսին:

 

Բազմաթիվ գիտնականների կարծիքով, ընկուզենու պտուղներում պարունակվող սպիտակուցները համարժեք են մսի և կաթի սպիտակուցներին: Ընկույզում պարունակվող սպիտակուցները հեշտությամբ են յուրացվում` պտուղներում պարունակվող լիզինի շնորհիվ: 

 

Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ուտել ընկուզենու 4-5 պտուղ` բարձր ճառագայթումից խուսափելու նպատակով: Այն շատ կարևորվում է նաև ուղեղի աշխատանքի համար, քանի որ դրա ամենօրյա օգտագործման շնորհիվ հիշողությունը լավանում է: Շնչուղիների բորբոքումների և թոքախտի բուժման նպատակով առաջարկվում է ընկուզենու տերևներից և պտղապատյանից պատրաստված եփուկը, ինչպես նաև մեղրի հետ տրորված ընկույզի միջուկը: 

 

Անցյալում ընկուզենու պտուղների և տերևների ջրաթուրմով բուժում էին ծանր թունավորումները, վերքերը, խոցերը, մաշկային ցանավորումը, մազաթափությունը և պսորիազը:

 

Ջրաթուրմի պատրաստումը: 4-5 ճաշի գդալ չորացրած և մանրացրած տերևներին կամ թերհաս պտղապատյանի կտորներին ավելացնել 0,5 լ ջուր, եռացնել 15 րոպե և քամել: Օգտագործել արտաքին` ողողումների, թրջոցների, լվացումների, լոգանքների ձևով, որպես մանրէասպան և վերքամոքող միջոց:

 

Չափազանց օգտակար է ընկույզի միջուկի յուղը, որը խորհուրդ է տրվում վերքերի, այրվածքների և մաշկի ախտահարումների ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է որպես հակաճիճվային միջոց: Ճիճվակրության դեպքում խորհուրդ է տրվում նաև թերհաս պտուղներից պատրաստված ջրաթուրմը:

 

Թերհաս թարմ պտուղներում ասկորբինաթթվի քանակը (վիտամին C) հասնում է մինչþ 2500 մգ%-ի: Հասունանալիս պտղի միջուկում այն նվազում է, սակայն կանաչ պտղապատյանում դեռþս պահպանվում է առավելագույն մակարդակի վրա, ուստի կանաչ պտղապատյանն օգտագործում են հիմնականում վիտամինային խտացուցիչներ պատրաստելու նպատակով: Ընկուզենու միջուկը հարուստ է սպիտակուցներով, շաքարներով, ճարպային յուղերով (75%), պարունակում է նաþ C, E, P, K վիտամիններ, հանքային տարրեր` երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում, կալիում, կալցիում þ այլն, տերþները` նաþ դաբաղային նյութեր, խինոններ, գլիկոզիդներ, ֆլավոնոիդներ, C, B1, E վիտամիններ, եթերային յուղեր, ալկալոիդներ, յուգլոն þ մինչþ 30 % A նախավիտամին:

 

Ջրաթուրմի պատրաստումը: Չորս ճաշի գդալ մանրացրած, չհասունացած պտուղներին ավելացնել 200 գ եռացրած, թեթևակի աղ արած ջուր և թրմել 30 րոպե: Քամելուց հետո ամբողջ պարունակությունը օրվա ընթացքում խմել փոքր բաժիններով` աղային լուծողականի զուգորդմամբ:

 

Ընկուզենու հասունացած պտուղները խորհուրդ են տրվում հիպո- և ավիտամինոզների, օրգանիզմում երկաթի և կոբալտի աղերի անբավարարության դեպքում: 

 

Կանաչ բանջարեղենի հետ համադրմամբ մի քանի անգամ բարձրացնում է պտուղների սննդային արժեքը: Պտուղները որպես ընդհանուր ամրացնող միջոց, չափազանց օգտակար են կերակրող մայրերին և ծանր հիվանդություններից ապաքինվող հիվանդներին: 

 

Խորհուրդ է տրվում մանկական ռախիտի դեպքում օգտագործել ընկույզի միջուկից պատրաստված ընդհանուր ամրացնող խառնուրդ. 200 գ ընկույզի աղացած միջուկը, 2 կիտրոնն ու 200 գ հալվեի տերևը խառնեք սերուցքի, 200 գ մեղրի հետ, և տվեք երեխային, օրը 3 անգամ, մեկ թեյի գդալ, ուտելուց հետո: 

 

Ընկուզենու տերևներից և պտղապատյանից պատրաստված ջրաթուրմի շնորհիվ (50 գ տերևներ` 1 լ ջրում) շաքարի մակարդակը նվազում է արյան, իսկ թերհաս պտուղների եփուկի օգտագործման դեպքում` մեզի մեջ:

 

Փորլուծությամբ ուղեկցվող ստամոքսաաղիքային հիվանդությունների դեպքում որպես կապող միջոց խորհուրդ է տրվում պտուղների միջնապատերից պատրաստված ոգեթուրմը:

 

Ոգեթուրմի պատրաստումը: ընկույզի 100 գ միջնապատերը 6-8 օր թրմել 200 գ 70 տոկոսանոց սպիրտում, պահել մութ պայմաններում: Քամելուց հետո օգտագործել 6-10 կաթիլ` մեկ ճաշի գդալ ջրում, օրը 3-4 անգամ:

 

Ներկայումս գիտնականները պնդում են, որ հունական ընկուզենու պտուղները ոչ միայն խթանում են երիտասարդ օրգանիզմի պաշտպանական ուժերը, այլև նպաստում են արական սեռական հորմոնների քանակի նորմալացմանը: Վերջինս կարելի է հիմնավորել թերհաս պտուղներում պարունակվող P և E վիտամինների առկայությամբ, որոնք չափազանց կարևոր են տղամարդու օրգանիզմի համար:

Հեղինակ. դոցենտ Կարինե Դումանյան, դոցենտ Ելենա Մելիքյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ